‘«Յուվե»-ի նախկին դարպասապահ. «Ի տարբերություն Բուֆոնի՝ ես կկոտրեի Լևանդովսկիի ծնոտը, ոտքերն ու մնացած ամեն ինչ» ‘

1671

«Յուվենտուս»-ի նախկին դարպասապահ Ստեֆանո Տակոնին խոսել է այն մասին, թե ինչպես է պետք կանգնեցնել հարձակվողների առաջխաղացումը:

«Բուֆոնը պետք է ջարդեր Լևանդովսկիի դեմքն ու նրան գոլ խփելու հնարավորություն չտար:

Ի տարբերություն Բուֆոնի՝ ես կկոտրեի Լևանդովսկիի ծնոտը, ոտքերն ու մնացած ամեն ինչ: Քիչ դարպասապահներ են հիմա դուրս գալիս խաղում այնպես, ինչպես իմ ժամանակներում:

Եվրոպայի առաջնությունում ինձ հետ կվերցնեի Դոնարումային: Նա դրան արժանացել է, և ժամանակն է ազգային հավաքականի օդը շնչելու»,- «Radio Kiss Kiss»-ի հետ զրույցում ասել է Տակոնին:

Նախորդ հոդվածը‘Ինդիան Ուելս. Ջոկովիչն ու Նադալը կհանդիպեն կիսաեզրափակիչում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել անգլիական երկու թիմերի դեմ’