‘Ինդիան Ուելս. Ջոկովիչն ու Նադալը կհանդիպեն կիսաեզրափակիչում (տեսանյութ)’

1438

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու իսպանացի Ռաֆայել Նադալը կհանդիպեն թենիսի Ինդիան Ուելսի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչում:

Քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը 7:6, 7:6 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգային, իսկ Նադալը շանս չտվեց ճապոնացի Կեյ Նիսիկորիին՝ 6:4, 6:3:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են կանադացի Միլոշ Ռաոնիչն ու բելգիացի Դավիդ Գոֆինը:

Կանանց մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ու բելառուս Վիկտորյա Ազարենկան: 

Նախորդ հոդվածը‘Կլյուվերտ. «Լուի վան Գալը խնդիրներ է ունենում փորձառու խաղացողների հետ»’
Հաջորդ հոդվածը‘«Յուվե»-ի նախկին դարպասապահ. «Ի տարբերություն Բուֆոնի՝ ես կկոտրեի Լևանդովսկիի ծնոտը, ոտքերն ու մնացած ամեն ինչ» ‘