‘Նոր նշանակումներ ԼՂՀ-ում’

1241

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ստորագրել է հրամանագիր Լեւոն Մնացականյանին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լեւոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչեւ 2017 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար։

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ. Ստյոպա Սաֆարյանի գրառումներից նուրբ պատվերի հոտ է գալիս’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը բաց կթողնի առնվազն երկու շաբաթ’