‘Յուրա Մովսիսյանը վերսկսել է մարզումները’

993

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը այսօր մարզումների մի մասը ընդհանուր խմբում է անցկացրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզումների երկրորդ հատվածը հայ ֆուտբոլիստը անհատական ծրագրով է անցկացրել՝ ֆիզպատրաստականության մարզիչի հսկողության ներքո:

Բացի այդ, Մովսիսյանը ստուգողական հետազոտության է ենթարկվել, որը նրա ապաքինման գործընթացում դրական դինամիկա է արձանագրել:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասվածք էր ստացել ապրիլի 21-ին՝ Ռուսաստանի առաջնության  25-րդ տուրում, ԲԿՄԱ-ի հետ խաղում (2:2):

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. զբաղվելով իր իշխանության վերարտադրության խնդրով, ՀՀԿ-ն մոռացել է քաղաքացուն, երկիրը’
Հաջորդ հոդվածը‘Զոյա Թադևոսյան. Ամեն ինչ կարելի է անել այս իշխանություններից ազատագրվելու համար’