‘Յուրա Մովսիսյան. Հնարավոր է՝ խաղամ «Կրասնոդարի» դեմ’

827

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել ապրիլի 22-ին տեղի ունեցած «Սպարտակ»-«ԲԿՄԱ» հանդիպման ժամանակ, գրեթե ապաքինվել է վնասվածքից:

«Նախկինի համեմատ հիմա ավելի լավ եմ զգում: Արդեն կարողանում եմ լրիվ ուժով մասնակցել մարզումներին: Ես թիմի հետ մեկնում եմ Կրասնոդար, և եթե ամեն ինչ լավ լինի, կկարողանամ մասնակցել իմ նախկին թիմի դեմ հանդիպմանը»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Յուրա Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ «Կրասնոդար»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա մայիսի 18-ին, Երեւանի ժամանակով 19:30-ին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է Ադրբեջանի ԱԳ նախարարին, փոխնախարարը՝ ԼՂՀ նախագահին ‘
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոն» ֆանտաստիկ եզրափակիչում հաղթեց «Ռեալին» եւ դարձավ Իսպանիայի գավաթակիր’