‘Յուրգեն Կլոպ. «Հավատացեք ինձ՝ ամեն ինչ լավ է լինելու»’

1178

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Բունդեսլիգայի 6-րդ տուրի դերբիում Գելզենկիրխենի «Շալկեից» կրած պարտությանը:

«Հազվադեպ կարելի է հաղթել՝ բաց թողնելով այդպիսի գոլեր: Երկու գոլեր էլ կապ չունեին մարտավարության հետ: Մշտապես պետք է լինել պատրաստ, իսկ «Շալկեի» հետ խաղում առնվազն սխալվեցինք երկու դեպքում: Երկրորդ խաղակեսում փորձեցինք ավելի լավ խաղալ, սակայն դա բավական չէր:

Իհարկե, Բունդեսլիգայում մեկնարկը անհաջող եղավ: Ունենք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, սակայն հավատացեք ինձ՝ ամեն ինչ լավ է լինելու»,- Կլոպի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Գերմանիայի առաջնությունում 7 միավորով 10-րդն է:

Նախորդ հոդվածը‘Չավի. «Հիանալի է, որ խաղացի մի ամբողջ 90 րոպե»’
Հաջորդ հոդվածը‘Ոչ իշխանական ուժերի այսօրվա հանրահավաքը՝ Սիսիանում և Կապանում’