‘Չավի. «Հիանալի է, որ խաղացի մի ամբողջ 90 րոպե»’

899

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, ով այս մրցաշրջանում «Գրանադայի» հետ խաղում առաջին անգամ 90 րոպե դաշտում անցկացրեց, պատմել է իր տպավորությունների մասին:
«Հիանալի է, որ ես մի ամբողջ 90 րոպե դաշտում անցկացրի: Կարծում եմ, որ դեռ կարող եմ խաղալ, և դա անչափ հաճելի է:

«Մալագայի» հետ հանդիպումից հետո մենք պետք է կարողանայինք մեզ դրսևորել և արժանի հանդիպում անցկացնել: Մեզ դա հաջողվեց;.
Չեմ կարծում, որ մեր խաղային ոճը անցած տարվա համեմատությամբ շատ է փոխվել: Մենք հիմա խաղում են տուգանայինում, և ավելի քիչ պրեսինգ անում եզրերում: Իսկ ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնպես է, ինչպես կար», – ասել է Չավին իսպանական լրատվամիջոցներին:

Նախորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Հիմա մենք միասին ենք եւ կարող ենք միասին հաղթել ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Հավատացեք ինձ՝ ամեն ինչ լավ է լինելու»’