‘Ոչ իշխանական ուժերի այսօրվա հանրահավաքը՝ Սիսիանում և Կապանում’

4271

Ինչպես հայտնի է՝ Հայ Ազգային Կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը և Ժառանգությունը, հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ, սկսում են մարզային հանրահավաքների շարքը՝ Հայաստանի 8 քաղաքներում:

Ոչ իշխանական ուժերի հերթական մարզային հանրահավաքները կայացել են այսօր՝ նախ ժամը 13:00-ին  Սիսիան քաղաքի Սիսակ Նահապետի հրապարակ, իսկ ժամը 17:00-ին Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում:

Հանդիպումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 8-ը` Արարատում, Իջեւանում, Վանաձորում եւ Գյումրիում: Հիշեցնենք, որ առաջին հանրահավաքը կայացել է սեպտեմբերի 26-ին՝ Աբովյանում:

Սիսիանի հանրահավաքի ելույթներին և տեսանյութերին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ Կապանի հանրահավաքի ելույթներին և տեսանյութերին՝ այստեղ:

Ոչ իշխանական ուժերի մարզային հանրահավաքների ժամանակացույցը՝ այստեղ:

Լուսանկարում՝ Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակը հանրահավաքից առաջ

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Հավատացեք ինձ՝ ամեն ինչ լավ է լինելու»’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Մաթևոսյան. Քաղաքական ուժերի միասնությունն ի զորու է Ս.Սարգսյանին հեռացնել իշխանությունից (տեսանյութ)’