‘Յուրգեն Կլոպ.«Մեր բախտը բերել է, որ Կամպլի պես ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բորուսիա»»’

709

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է Կևին Կամպլի տրանսֆերի իրականացումից: Սլովենացի կիսապաշտպանը մասնակցում է «Բորուսիա»-ի միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքին:

«Բոլոր ֆուտբոլիստները հավաքի ժամանակ հնարավորություն ունեն ապացուցել, որ բարձրակարգ խաղացող են: Մեր բախտը բերել է, որ Կամպլի պես ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բորուսիա»: Նա շատ օգտակար կլինի մեզ համար»,- Կլոպի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի առաջին խաղաշրջանից հետո «Բորուսիա»-ն 15 միավորով նախավերջին տեղում է:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» չի ընդունել Մխիթարյանին վարձավճարով «Յուվենտուսին» տալու տարբերակը. Tuttosport-ը անդրադարձել է Մխիթարյանին’
Հաջորդ հոդվածը‘Սպիտակ քարտ. Առաջարկում է Միշել Պլատինին ‘