‘Յուրի Վարդանյանը հայտարարել է, որ դատավորները վճիռները կայացնում են իրենց վերադասների ցուցումներով. «Ժողովուրդ»’

1969

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 1-ից  հարեւան Վրաստանում ուժի մեջ մտավ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանն էլ պատրաստվում է առաջիկայում անդամակցել ԵՏՄ-ին: Ասել է թե` աշխարհի հետ ցամաքային հաղորդակցության իմաստով մեր կարեւորագույն հարեւանն ու մենք այլեւս գրեթե գտնվում ենք տարբեր տնտեսական գոտիներում, ինչը, բնականաբար, բազում խնդիրներ   է առաջացնում:

Սա ենթադրում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները` դեսպանի գլխավորությամբ, պետք է օրնիբուն աշխատանքներ տանեն` ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվեց  հանրահայտ մարզիկ Յուրի Վարդանյանը, ում` դիվանագիտական աշխատանքի հետ հեռավոր աղերս անգամ չունենալու իրողությունը  օրեցօր նորանոր հաստատումներ է ստանում:

ՆԱՏՕ-ի  գագաթաժողովում Ս. Սարգսյանի` նախօրեին ունեցած ելույթի ֆոնին աննկատ անցավ նորաթուխ դեսպանի` հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արած ցնցող հայտարարությունը: Անդրադառնալով իր թմրամոլ որդուն 4.6 տարով ազատազրկելու դատարանի  վճռին` ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն (այս դեպքում արտակարգ` այլ իմաստով)  ասել է, թե չնայած դատական գործընթացը կայացել է Սյունիքում, դատավորն ու դատախազն այդ որոշումը համաձայնեցրել են  վերադասների հետ` մայրաքաղաքում, եւ եթե այդ վերադասների հետ խորհրդակցելուց հետո այդպես են հարմար գտել, ուրեմն դա ճիշտ է. «Ես վերադասների հետ չեմ խոսել, չեմ էլ պատրաստվում…  եթե այդպես են որոշել, իրենք գիտեն, որ իմ տղան է, որ ես էս երկրի, էս պետության համար ով եմ եւ ինչ դիրքորոշում ունեմ, եթե էդպես են վարվել իմ նկատմամբ, ուրեմն դա են ճիշտ համարել»:   Սա այլ կերպ` քան հաղորդում հանցագործության մասին` դժվար է որակել; Փաստորեն ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյան, ավելին`  արտակարգ եւ լիազոր դեսպանը հայտարարում է, որ Հայաստանում դատավորները վճիռները կայացնում են իրենց վերադասների ցուցումներով: Այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պարզապես պարտավոր են կամ  հետ կանչել եւ պատասխանատվության ենթարկել Յուրի Վարդանյանին` զրպարտության համար, կամ էլ ընդունելով, որ նրա հայտարարությունը համապատասխանում է իրականությանը` համապատասխան միրջոցներ ձեռնարկեն  նշված դատավորին, դատախազին, ինչպես նաեւ նրանց  վերադասներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Parliamentmonitoring. ՀԱԿ-ը Ազգային Ժողովի ամենաակտիվ խմբակցությունն է’
Հաջորդ հոդվածը‘Կանացի անվտանգությունը՝ ըստ ոստիկանության. «ՉԻ»’