Նադալը 6-րդ անգամ դուրս եկավ AusOpen-ի եզրափակիչ

366

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը 6-րդ անգամ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը մրցեց իտալացի Մատեո Բերետինիի հետ եւ առավելության հասավ 4 սեթում՝ 6։3, 6։2, 3։6, 6։3։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 56 րոպե։

Նադալի մրցակիցը եզրափակիչում կլինի աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողը։

Նախորդ հոդվածըՈւկրաինա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա Լվովում
Հաջորդ հոդվածըAusOpen. Տիտղոսը կվիճարկեն Էշլի Բարթին ու Դանիել Քոլինզը