‘Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին’

1055

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր հանդիպել է գերեւարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամների հետ: iLur.am-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում, քանի որ դա կոնֆիդենցիալ զրույց էր:

Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Կենսաթոշակային բարեփոխումը անհրաժեշտ է Հայաստանին’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները «նախապատրաստվում են» մարտի 1-ի հանրահավաքին ‘