‘ԱՄՆ դեսպան. Կենսաթոշակային բարեփոխումը անհրաժեշտ է Հայաստանին’

2311

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կարծիքով, կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանին եւ ԱՄՆ-ը աջակցելու է Կառավարությանը` կենսաթոշակային նոր համակարգ ձևավորելու հարցում:

Ըստ դեսպան Հեֆերնի, հանրության աջակցությունը այս գործում շատ կարևոր խնդիր է. «Ես կոչ եմ անելու կառավարությանը, որպեսզի այս գործընթացը պարզ ընկալելի լինի և հաջողություն ունենա»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Դեսպանը նաև տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում գործող սոցիալական ապահովության պարտադիր  համակարգը մասնավոր չէ, այլ պետության կողմից է գործարկվում: «Մեզ մոտ բանավեճեր կան, որ որոշ մասնավոր ընկերություններ, քաղաքական ուժեր կուզեին, որ մեզ մոտ նույնպես մասնավոր կենսաթոշակային համակարգ լիներ»,- նշեց նա:

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Եվրակողմնորոշումը` երկրի մասնատման պարտադիր պայմա՞ն’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին’