‘Նաիրա Զոհրաբյան. Թող ստեղծեն «Հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»’

898

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որով նա խոստացել էր գազի հարցերով խորհրդարանական քննարկում կազմակերպել: Պատգամավորը նշեց, որ իրենք որեւէ ամբիցիա չունեն, եւ թո՛ղ այդ հանձնաժողովը կոչվի «Հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց նաեւ, որ ոչ իշխանական չորս ուժերը այժմ առաջ են շարժվում եւ կրկին հանդես են գալու համատեղ առաջարկներով: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ո՞րն է լինելու ՀՀԿ-ի ամենամեծ կտորը, Զոհրաբյանը պատասխանեց` «ականջը»:

Նախորդ հոդվածը‘Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք…’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Խորհրդարական 4 ուժերի միավորումը հանրապետականներին դրել է դժվարին կացության մեջ’