‘Նաիրա Զոհրաբյան. Սուրիկ Խաչատրյանի նշանակումը ապտակ է Հայաստանին և նրա ժողովրդին’

1459

Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում զրնգուն ապտակ է Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով ցնցված է այդ նորությունից:

Զոհրաբյանը համոզված չէ, որ կառավարության որոշման դեմ արդեն բողոքի ելած սյունեցիների ձայնը կլսվի: «Եթե նրանց ձայնը լսեին, ապա այդ նշանակումը ոչ մի դեպքում չէր լինի: Հազիվ թե մարզի բնակիչները կարող են ինչ-որ բան փոխել` պոստֆակտում», — ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացել էր իր տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով, որի ժամանակ սպանվել էր ձեռներեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Բուդաղյաննեի վրա կրակել էին Սուրեն Խաչատրյանի որդին ու թիկնապահը, սակայն դատարանը որոշեց գործը կարճել և ազատ արձակել նրանց:

Նախորդ հոդվածը‘Նշանակում ես՝ գրողի ծոցը նշանակես. Ֆեյսբուքը՝ Լիսկայի նշանակման մասին’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Սուրիկ Խաչատրյանին նշանակելով` իշխանությունները ղեկավարվել են բացառապես ներկլանային շահերով’