‘Նշանակում ես՝ գրողի ծոցը նշանակես. Ֆեյսբուքը՝ Լիսկայի նշանակման մասին’

2175

Ինչպես հայտնի է՝ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում բուռն արձագանք է առաջացրել հանրության շրջանում: Նման վերանշանակում շատերը նույնիսկ Սերժ Սարգսյանից չէին սպասում: 

Այս կապակցությամբ ներկայացնում ենք մի քանի գրառում ֆեյսբուքից

Մհեր Ղալեչյան. Սյունիքի մարզը դարձավ Սուրիկի մարզ…

Առաքել Սեմիրջյան. Լիսկային մարզպետ նշանակելուց հետո ափսոսում եմ, որ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը մահացել ա, թե չէ իրան էլ կարելի էր ոստիկանապետ նշանակել, չնայած՝ ոչինչ, դեռ նաիրի հունանյանը սաղ ա, իրան վարչապետ նշանակենք, սաղ հարցերը կլուծվի…

Սերժ Սարգսյանի մտորումներից

Հովհաննես Սահակյան. Պապ, այ պապ, չես ասի՞՝ ինչ տարբերություն կա Գևորգ Մարզպետունու և մարզպետ սուրիկի միջև….Մարզպետունին, բալես, 19 հոգով իջավ դաշտ ու փառքով դուրս եկավ դաշտից. էս մեկին, բալես, մի գիժ գցել ա դաշտ,1.900.000. հոգով, էսա ինչքան վախտա չեն կարում հանեն դաշտից…

Երվանդ Վարոսյան. Նշանակում ես՝ գրողի ծոցը նշանակես, ասեմ ավելին` ջհանդամը նշանակես…

Վլադիմիր Կարապետյան.

Լիսկայի նշանակումից կառանձնացեի երկու հանգամանք.

— հասարակության նկատմամբ արհամարհանքի դրսևորում Սերժ Սարգսյանի կողմից

— Սերժը սպառվել է. այլ ռեսուրս չունենալով դիմագրավել Եռյակի հանրահավաքները, մասնավորապես՝ Սյունիքում և Երևանում, դիմում է ճարահատյալ քայլի, որը բացասական կգնահատեն ոչ միայն լայն հանրությունը, այլև Եռյակի դեմ կեղտոտ քարոզչական արշավ ծավալած լրատվամիջոցները: Սերժը չունի այլ քայլ, սա իր վերջին ջոկերն էր: Հոկտեմբերի 10-ին նա կստանա մեր պատասխանը:

Գագիկ Քամալյան. Ինչքան ուզենամ՝ այնքան էլ կխփեմ, ահա այս բառերով սերժիկը սկսեց իր երկրորդ նախագահության շրջանը, և մենք ամեն օր ականատես ենք լինում, որ իրոք այս մարդը ինչքան ուզում է, այնքան էլ խփում է: Այսօր լիսկային նշանակեց մարզպետ, վաղը մեկ ուրիշ մականունավորի կնշանակի, ու այսպիսի դեմքերի այնքան է նշանակելու, որ վաղը հերթը հասնելու է թաղի պպզող նառկոշներին:

Գարեգին Միսկարյան.

Վերակարգվեց սյունյաց հսկան իր օրում,

Ցնծա Սյունիք, ասաց Միսկարն իր օրում,

Երկար տանջված ազգս հասավ մուրազին,

Կրկին մարզպետ դարձավ Լիսկան իր օրում։

գուսան Սուսան

(Լորետա)

Լևոն Բարսեղյան. Կգա ամերիկայից, կասի․-ես ի՞նչ մեղք ունեմ, կառավարությանն ու վարչապետին ասեք լիսկային մարզպետ նշանակելու մասին։

Արգիշտի Կիվիրյան. Քանի՞ հոգու պետք ա սպանի Լիսկան, որպեսզի վերջապես ստանա Ազգային հերոսի կոչում…

Լիզա Ճաղարյան. Ժողովուրդ, հերիք է, էլի՛ էսպիսի «խրոխտ ու քաջարի» էջեր բացեք Ֆեյսբուքում` «Ոչ լիսկային», «Ոչ մեր թաղի մուկուչիկին», «Կորչի ՀՀԿ-ի տատը» ու սրա նման անկապ բաներ: Հայաստանում բոլոր հանցագործությունների թելը սեՌժիկի թաթի մեջ է: Պայքարեք սեՌժիկի դեմ: Մնացածը մայմունություն է: Ինձ նման էջեր չուղարկեք: Վե՛րջ:

Նախորդ հոդվածը‘Կամավոր, ոչ թե պարտադիր. «Առաքելության» առաջարկները Շրջանառության հարկի մասին’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Սուրիկ Խաչատրյանի նշանակումը ապտակ է Հայաստանին և նրա ժողովրդին’