‘«Նաիրիտն» ամենայն հավանականությամբ կվաճառվի ‘

1074

«Նաիրիտ» գործարանի վաճառքի շուրջ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են։ Առավոտի փխանցմամբ, այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նա նշեց, որ առաջին երեք փուլերի արդյունքները դրական են, և «Ռոսնեֆտը» տրամադրված է այդ ներդրումներն իրականացնելու։ Արմեն Մովսիսյանն ասաց, որ հիմա ընթանում է չորրորդ փուլի գնահատումը: Իրականացվում է բնապահպանական փորձաքննություն, որը կավարտվի հոկտեմբերի վերջին։ «Եթե որևիցե խնդիր չլինի, իսկ մենք չենք կասկածում, որ խնդիր չի լինելու, ապա «Ռոսնեֆտի» հետ ձեռնամուխ կլինենք վաճառքն իրականացնելու գործընթացին»,- ասաց նա: 

 

Նախորդ հոդվածը‘Ձնեմարդկանց ակցիա Բելգիայում ‘
Հաջորդ հոդվածը‘Մամուլը՝ համաներման մասին. Ազատ արձակվածները և համաներման հետևանքները’