‘Նաիրիտցիները բողոքի ցույց են անում կառավարության դիմաց ‘

1282

Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել «Նաիրիտի» աշխատակիցները, որոնք պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը և հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինիս փոխարեն նաիրիտցիների մոտ դուրս եկավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, որը տեղեկացրեց, որ կառավարությունը զբաղվում է «Նաիրիտի» խնդրով և որ մինչ սեպտեմբերի 15-ը կներկայացվի առաջարկությունների նոր փաթեթ:  Նախարարը նաև ասել է, որ «Ռոսնեֆտ»-ի կողմից ոչ մի առաջարկ չի ստացվել, և գործարանի ճակատագիրը կախված չէ ռուսական ընկերությունից:

Ըստ Զախարյանի՝ առաջիկա օրերին կվճարվի գործարանի աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը: Այս լուրը ավելի է ջղայնացրել բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք կրկին պահանջել են հանդիպում վարչապետի հետ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը կրեց հերթական պարտությունը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Սերժին մերժին»: Բոլո՛րը ‘