‘Նաիրիտցիների բողոքի ցույցին միացան Արծվիկ Մինասյանը և Լևոն Զուրաբյանը’

853

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին ԱԺ մուտքի մոտ և սպասում «Նաիրիտ»-ի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ՀՅԴ առաջարկի քվեարկությանը: Չնայած աշխատակիցների կեսը հույս չէին կապում հանձնաժողովի ստեղծման հետ, սակայն եկել էին կանգնել իրենց այն գործընկրեների կողքին, որոնք կարծում էին, որ հանձնաժողովի ստեղծումը կնպաստի իրենց խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ աշխատակիցների մեծ մասին գործարանը աշխատավարձի գծով մի քանի ամսվա գումարներ է պարտք:

Ցուցարարները նշում էին, որ գործարանի տնօրենը միայն «պեշկա» է, իսկ իրական պատասխանատուն վարչապետն է և կառավարությունը:

Նշենք նաև, որ երբ ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց հանձնաժողովի ստեղծումը, ցուցարարներին միացան ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և հավաստիացրեցին ցուցարաներին, որ հնարավորը անելու են  խնդիրների լուծման համար:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը չկարողացավ բանավոր պատասխանել Արամ Մանուկյանի հարցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. Մարտի 1-ը քաղաքական հարց է, բայց պետք չէ քաղաքականացնել’