‘«Նաիրիտ»-ի աշխատակիցները կառավարության դիմաց են’

951

Այժմ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները (մեծ մասը՝ արդեն նախկին) կրկին բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով մարել կուտակված աշխատավարձերի պարտքը: Նրանք նաեւ հանդիպում են պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հիշեցնենք, որ վերջին վճարումը նաիրիտցիներին տրվել է փետրվարի 20-ին՝ մեկ ամսվա աշխատավարձ: Այդուհանդերձ, պետությունը շարունակում է պարտք մնալ միջինը 18-20 ամսվա աշխատավարձ եւ դեռեւս չի սահմանում աշխատավարձերի մարման ժամանակացույց:

Կառավարությունը վերջին տարիներին պարբերաբար հայտարարում է գործարանը վերագործարկելու, աշխատավարձերի պարտքերը մարելու մասին, սակայն այժմ, ըստ էության, սկսվել է «Նաիրիտ» գործարանի կոնսերվացիայի գործընթացը: Տարբեր հաշվարկներով՝ գործարանը արդեն կուտակել է մոտ 300-400 մլն դոլարի պարտք:

Փետրվարին աշխատանքից ազատվեցին մոտ 2 հազար նաիրիտցիներ, և մնացին մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Կոնգրեսից հեռացողներին չպետք է հետաքրքրի, թե ինչն է սխալ անում այս ուժը, ինչը` ճիշտ ‘
Հաջորդ հոդվածը‘Վահե Գրիգորյան. ՄԱԿ-ի առաջարկությունները չկատարելն իրականում կոշտ հետեւանքներով հղի չէ’