‘Նալբանդյանը կմեկնի Բրյուսել’

896

«Ազատություն» ռադիոկայանը փոխանցում է, որ իր աղբյուրների համաձայն՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Բրյուսել։ Այցի առավել հստակ ժամկետները ճշգրտման փուլում են։ Ենթադրվում է, որ Բրյուսելում Նալբանդյանը բացատրություններ կներկայացնի Եվրամիության պաշտոնյաներին՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման առնչությամբ։

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանից տեղեկություններ են պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Ծեծկռտուք Արամի փողոցում. 7 հոգի բերման են ենթարկվել’