‘Նալբանդյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր ղեկավարին’

9063

Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Նախարար Նալբանդյանը շնորհավորել է Ազուլեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Օդրի Օզուլեն կարևորել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներում։

Հայաստանի արտգործնախարարի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի զրույցի ընթացքում նշվել է, որ կազմակերպության անհարկի քաղաքականացումը չի բխում կառույցի շրջանակներում արդյունավետ համագործակցության շահերից։

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը չեղարկել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան հայտնվել է անջատողականների ցուցակում’