‘ՄԱԿ-ը չեղարկել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ որոշումը’

9369

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից:

Բանաձևին կողմ է քվեարկել 128 երկիր, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն:

Կողմ են քվեարկել, մասնավորապես, Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Ձեռնպահ են քվեարկել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Արգենտինան, Չեխիան, Խորվաթիան, Լեհաստանը, Կանադան եւ այլք: Վրաստանը, Ուկրաինան, Թուրքմենստանը, Մոլդովան եւ այլ երկրներ չեն մասնակցել քվեարկությանը:

Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետությունների չտեղակայել իրենց դեսպանատները սուրբ քաղաքում:

Իսրայելը Երուսաղեմը համարում է հրեական պետության մայրաքաղաքը, մինչդեռ Պաղեստինի արաբական պետությունը վիճարկում է այդ որոշումը: Երուսաղեմի կարգավիճակը արաբա-իսրայելական երկարատեւ հակամարտության բաղկացուցիչներից է:

Նախորդ հոդվածը‘Հաստատվել է Արցախի բյուջեն. ծախսերը՝ շուրջ $210 մլն’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր ղեկավարին’