‘Նալբանդյան. Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների’

641

Հայաստանի, ինչպես նաև միջազգային հանրության մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հստակ է՝ դրանք պետք է կարգավորվեն առանց նախապայմանների. այս մասին հայտարարել է  ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսին, տեղեկացնում է Tert.am-ը:

Նալբանդյանը նշել է  նաեւ, որ թուրքական կողմի փորձերը՝ խնդիրը ԼՂ հակամարտության կարգավորման հետ փոխկապակցելու վերաբերյալ, «անհիմն են և ապարդյուն»:

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ երկկողմ հանդիպումներ նախատեսվում են ՍԾՏՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների դեմ’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ». Զանգե՛ք Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն և անջատե՛ք’