‘Նախագահի աթոռի համար ընտրապայքարի մեջ կմտնի 8 թեկնածու’

1183

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրությունների թեկնածուների գրանցման դիմումները, հյատնում է PanARMENIAN.Net-ը

ԿԸՀ-ն նախագահական ընտրություններում գրանցեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանի, անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանի և «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի թեկնածությունները:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում առաջադրման փաստաթղթեր ԿԸՀ էին ներկայացրել 15 քաղաքացիներ: Նրանցից 6-ը ԿԸՀ էին ներկայացրել ոչ լիարժեք փաստաթղթեր. բացակայում էր ընտրական գրավի վճարման անդորրագիրը, իսկ քաղաքացիներից մեկը՝ Ռոբերտ Ահարոնյանը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, որը ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշեց բավարարել:

Նախորդ հոդվածը‘«Կարիբյան ծովահենները 5»-ն արդեն սցենարի հեղինակ ունի’
Հաջորդ հոդվածը‘Ռոստովցի նախկին պաշտոնյային տուգանել են՝ տանկ վաճառելու փորձի համար’