‘«Նախախորհրդարանը» հետաձգում է սեպտեմբերի 26-ին նշանակված հանրահավաքը’

809

«Նախախորհրդարանը» չեղյալ է հայտարարել սեպտեմբերի 26-ին նախատեսված հանրահավաքը՝ հետաձգելով այն անորոշ ժամկետով:

«Նախախորհրդարանը, հաշվի առնելով, որ անցնող ժամանակահատվածում արտաքին և ներքին քաղաքական զարգացումների ազդեցությամբ պայքարի մարտավարությունը որոշակիորեն վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նաև նկատի ունենալով, որ այդ ժամանակահատվածում վարչախումբը ջանք չի խնայել հանրահավաքի գաղափարն ու քաղաքական նշանակությունն արժեզրկելու համար, հետաձգում է սեպտեմբերի 26-ին նշանակված իր հանրահավաքը», — իր ֆեյսբուքյան էջում գրում է «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նախորդ հոդվածը‘«Հայրիկյանի գործով» դատավճիռը կբողոքարկեն եւ՛ դատապարտյալները, եւ ինքը՝ Հայրիկյանը’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. Հռոմը կարմիր է, Մանչեստերը` երկնագույն’