‘Նախարար. «Մարմարայ» նախագծի իրականացումը կավարտվի 2013 թ.’

832

«Մարմարայ» երկաթուղային  թունելի շինարարությունը կավարտվի մինչև այս տարվա վերջ, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Իյիլդիրիմը, այսօր հաղորդել է Sabah թերթը: Նախարարի խոսքով՝ «Մարմարայ» նախագծի իրականացումը խթան կհանդիսանա երկրի տրանսպորտային ոլորտի զարգացման համար:

Թուրքիայի ամենախոշոր նախագծերի ցանկում, որոնց շինարարությունն ավարտվելու է այս տարի, ընդգրկված է նաև «Մարմարայը»: Բոսֆորի տակ թունելի շինարարության նախագիծը, որն սկսել են մշակել դեռևս XIX դարի կեսերից, մեկնարկել է 2004 թ. մայիսի իննին և ստացել «Մարմարայ» անունը: Նախագիծը պետք է բեռնաթափի մեգապոլիսի արևելյան և արևմտյան մասերն իրար կապող երկու կամուրջների երթևեկությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագծի շինարարությունն ավարտվելու է 2008 թ.: «Մարմարայի» համակարգի երկարությունը կազմում է 76 կմ, թունելի խորությունը 1,4 կմ է: Նախագծի շրջանակներում նախատեսված է կառուցել մետրոյի երեք նոր կայարան և վերանորոգել 37-ը: Շինարարության նախագծի արժեքը 6,5 միլիարդ դոլար է:

«Մարմարայ» նախագիծը դիտարկվում է որպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շարունակություն, որը կառուցում են Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան՝ Եվրոպա դուրս գալու նպատակով, և որով նախատեսվում է կառուցել երկաթուղային մայրուղու 105 կմ-անոց նոր ճյուղ, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ԱԳՆ. Դամասկոսում ահաբեկչության պատասխանատուներն «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեն’
Հաջորդ հոդվածը‘Բախում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև’