‘Նախարար. ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ է’

991

Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է, դեկտեմբերի 10-ին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: 

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, նախարարը, ով մասնակցում էր «Ազգային դեղեր-միջազգային որակ» գիտաբժշկական համաժողովին, նաև տեղեկացրել է, որ ճանապարհային քարտեզը կքննարկվի առաջիկա օրերին չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի փորձագետների մակարդակով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ճանապարհային քարտեզը ստորագրվելու է դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ: Այս մասին հաղորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հայաստան այցի ընթացքում ուղեկցող ռուսական պատվիրակության աղբյուրը:

 

Նախորդ հոդվածը‘Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության կողմերն իրոք ցանկանում են հաղթահարել փակուղային իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Իրավատեր մարդ ենք, դողդողացող անասուն չենք….’