‘ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարել է «Բորսայի Լավագույն Անդամ 2013?մրցանակաբաշխության հաղթողներին’

766

2014թ. հունվարի 17-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հատուկ արարողության ժամանակ հայտարարել է «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողներին:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է չորորդ տարին անընդմեջ և 2013թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետևյալ ավանդական անվանակարգերում`Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում, Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում, Բորսայի լավագույն անդամ՝ գեր-անվանակարգ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում և ներդրումը բորսայական առևտրի զարգացման նախաձեռնություններում:

«Արմենբրոկ» ԲԲԸ-ն հաղթող ճանաչվեց «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում: Լավագույնների եռյակում էին նաև «Ամերիաբանկ, ՓԲԸ-ն և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ «Արմենբրոկ» ԲԲԸ-ն արժանացել էր այս մրցանակին նաև 2012թ.-ին: «Արարատբանկ» ԲԲԸ-ն ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Այս անվանակարգում ներկայացված լավագույն թեկնածու-ըներություններն էին նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն: Արարատբանկն երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում այս անվանակարգում: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին: Նշանակալի է, որ 2010թ.-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել այս անվանակարգում, իսկ այս տարի որպես թեկնածու ներկայացված էր նաև «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում և, 2013թ. Բորսայի լավագույն անդամ» գեր-անվանակարգում: «Արարատբանկ» ԲԲԸ-ն ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում: Հարկ է նշել, որ նախորդ տարի ևս «Արարատբանկ» ԲԲԸ-ն այս անվանակարգի հաղթողն էր:  Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին «Հայբիզնեսբանկ» ԲԲԸ-ն և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն: «Արարատբանկ» ԲԲԸ-ն երրորդ անգամ հաղթող ճանաչվեց գեր-անվանակարգում և արժանացավ «2013թ. Բորսայի լավագույն անդամ» կոչմանը՝ հաշվի առնելով ընկերության ակտիվ գործունեությունը Բորսայի տարբեր հարթակներում, ինչպես նաև իր ակտիվ քաղաքականությունը` որպես թողարկող: Այս անվանակարգում լավագույնների շարքում էին նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:

Նշենք, որ «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին: Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերություններից լավագույններին:

Նախորդ հոդվածը‘Ի գիտություն Ռուսաստան մեկնողների’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Կիսահղի» կարգախոսներով կատվի վազքը մինչև մարագն է’