‘Նավալնին Մոսկվայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Նեմցովի և Կասյանովի կուսակցության կողմից’

817

Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել «Ժողովրդական ազատություն» («Народная свобода») Հանրապետական կուսակցության (РПР-ПАРНАС) կողմից: Այս որոշումը ուրբաթ ուշ երեկոյան կայացրել է կուսակցության մոսկովյան բաժանմունքը: Նավալնիի թեկնածությունն առաջարկել են կուսակցության համանախագահներ Միխայիլ Կասյանովը և Բորիս Նեմցովը, իսկ Ալեքսեյ Նավալնին ներկայացրել է քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու իր ծրագիրը: Քվերակությունը, ինչպես կատակել է նիստի անդամներից մեկը, «չեչենական արդյունքներ» է արձանագրել. քվեարկությանը մասնակցած 96 հոգուց 88-ը կողմ է քվեարկել, 8-ը՝ դեմ, և Ալեքսեյ Նավալնին հայտարարվել է կուսակցության թեկնածուն սեպտեմբերին կայանալիք՝ Մոսկվայի քաղաքապետի արտահերթ ընտրություններում, հաղորդում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կոնֆեդերացիայի գավաթ 2013. Բ Խումբ’
Հաջորդ հոդվածը‘Թե ինչու է միրգը թանկ. Գյուղացիներից անօրինական գումար են շորթում երևանյան շուկայում (տեսանյութ)’