‘Կոնֆեդերացիայի գավաթ 2013. Բ Խումբ’

1598

Շարունակելով ծանոթությունը Կոնֆեդերացիայի գավաթի մասնակիցների հետ՝ տեսնենք, թե ինչպիսի տեսքով են մրցաշարին մոտենում Բ խմբի թիմերը:

Իսպանիա

Կազմը: Դարպասապահներ. 1. Կասիլյաս 12. Վիկտոր Վալդես 23. Ռեյնա: Պաշտպաններ. 2. Ալբիոլ 3. Պիկե 5. Ազպիլիկուետա 15. Սերխիո Ռամոս 17. Արբելոա 18. Ժորդի Ալբա 19. Մոնրեալ:Կիսապաշտպաններ. 4. Խավի Մարտինես 6. Ինյեստա 8. Չավի 10. Սեսկ Ֆաբրեգաս 13. Խուան Մատա 16. Բուսկետս 20. Կասորլա 21. Դավիդ Սիլվա 22. Խեսուս Նավաս: Հարձակվողներ. 7. Դավիդ Վիլյա 9. Ֆերնանդո Տորես 11. Պեդրո 14. Սոլդադո:

Գլխավոր մարզիչ՝ Վիսենտե դել Բոսկե

Իսպանացիները, ինչպես և «Բարսելոնան,» բոլոր «տիկի-տական» ատողներին արդեն 5 տարի է՝  հոգնեցրել են խոշոր մրցաշարերում իրենց հավաքականների հաղթանակներով, և միակ գավաթը, որը դեռևս չեն նվաճել, հենց Կոնֆեդերացիայի գավաթն է: Վերջին Եվրոյում իսպանացիները, բացառությամբ եզրափակչի, իրոք ձանձրալի տեսք ունեին, և այժմ, բացի հաղթանակից՝ ցանկանում են վերադարձնել «աշխարհում լավագույն ֆուտբոլը ցուցադրող» հավաքականի «տիտղոսը»: Շատ են խոսում, և ոչ անտեղի, որ ԱԱ 2014-ը իսպանացի գերտաղանդների վերջին խոշոր մրցաշարը կլինի, որից հետո էլ հենց կավարտվի այս փայլուն շրջափուլը: Վիսենտե դել Բոսկեն մրցաշարին ներկայանում է բազմաթիվ խնդիրներով: Նախ՝ պարզ չէ, թե ինչպիսի մարզավիճակում է Կասիլյասը, և հետևաբար՝ մեկնարկային կազմում կարող է հայտնվել Վիկտոր Վալդեսը, բացի դրանից՝ վնասվածքի պատճառով Բրազիլիա չմեկնեց Խավի Ալոնսոն, ում պետք փոխարինի երևի թե ավարտված մրցաշրջանի լավագույն հենակետային Խավի Մարտինեսը: Հարցական է նաև հարձակման գիծը, որտեղ Դել Բոսկեն կարող է կեղծ «9-ի» փոխարեն՝ ուղղակի խաղալ մաքուր «9-ով», որտեղ Սոլդադոն լավագույն ընտրությունն է թվում: Ամեն դեպքում՝ երկրպագուները հուսով են տեսնել թարմացված Իսպանիա՝ թե՛ կազմի, թե՛ խաղի առումով:

Թաիթի 

Կազմը: Դարպասապահներ. 1. Միքայել Ռոչե 22. Ժիլբերտ Մերյել 23. Շավիեր Սամին: Պաշտպաններ. 4. Թեհելվարիի Լուդիվոն 5. Թամաթոա Վագեման 8. Շտեֆան Ֆաատիարաու 10. Նիկոլաս Վալաար 12. Էդիսոն Լեմայրե 14. Ռաինույի Արոիտա 19. Վինսենտ Սիմոն 20. Յաննիկ Վերո: Կիսապաշտպաններ. 2. Ալվին Թեհաու 6. Հենրի Կարոին 7. Հեյմանո Բուրբեյր 8. Սթենլի Ատանի 15. Լորենցո Թեհաու 16. Ռիկի Աիտամաի 17. Ջոնաթան Թեհաու 18. Յոհան Թիհոնի: Հարձակվողներ. 3. Մարամա Վահիրուա 9. Տենոյ Թեհաու 13. Չոնգ Հուե 21. Սամուել Հնանյինե:

Գլխավոր մարզիչ՝ Էդդի էտաետա

Թաիթին, օգտվելով նրանից, որ ավստրալացիները ՖԻՖԱ-ում իրենց գրանցումը տեղափոխել են Ասիա մայրցամաք, իսկ նորզելանդացիներն այդպես էլ չեն ցանկանում զարգացնել ֆուտբոլը, անցյալ տարի կարողացավ նվաճել Օվկիանիայի ազգերի գավաթը: Ազգային հավաքանի ոչ մարզի, ոչ էլ խաղացողների անունները ֆուտբոլասերների լայն շրջանակներին ոչինչ չեն ասի՝ բացառությամբ «Նանսիի» հարձակվող Մարամա Վահիրուայի: 33-ամյա խաղացողն ավելի շատ հայտնի է որպես Պասկալ Վահիրուայի եղբայր, ով Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացող էր: Մարաման Թաիթիի ազգային հավաքականի հրավերն ընդունեց միայն թաիթցիների՝ Օվկեանիայի ազգերի գավաթը նվաճելուց հետո:

Միակ բանը, որն արժե սպասել Թաիթիից՝  անկազմակերպ «ավտոբուսն» է սեփական տուգանայինի մոտ, որը, իհարկե, հաջողություն չի բերի նրանց: Ինչ վերաբերում է մրցակցի տուգանայինի դիմաց խաղին, ապա խմբային փուլում Թաիթիի անգամ մեկ գոլը կարելի կլինի նվաճում համարել նրանց համար: Թե որքան հեռու են Օվկիանիայում ֆուտբոլից՝ կարելի է դատել թեկուզ միայն Թաիթիի ազգային հավաքականի խաղացողների համարներից, որտեղ 2-րդ համարը կիսապաշտպան է, 8 և 10 համարները՝ պաշտպաններ, իսկ 3-րդ համարը հարձակվող Վահիրուան է:

Նիգերիա

Կազմը: Դարպասապահներ. 1. Էնյեամա 16. Էյիդե 23. Ագբիմ: Պաշտպաններ. 2. Օբոաբոնա 3. Էչիեջիլ 5. Աբրոուզ 6. Էգվուեկվե 12. Կվամբե 21. Բենջամին 22. Օմերուո:Կիսապաշտպաններ. 4. Ուգոչուկվու 10. Ջոն Օբի Միկել 13. Օգուդե 15. Բաբատունդե 17. Օգենի Օնացի 18. Էմեկե Էզե 19. Սանդի Մբա 20. Նամդի Օդուամադի: Հարձակվողներ. 8. Բրաուն Իդեյե 9. Ջոզեֆ Ակպալա 11. Մոհամեդ Գամբո 14. Էնտոնի Ուջայ:

Գլխավոր մարզիչ՝ Շտեֆան Կեշի

Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթողները շարունակում են փայլուն մարզավիճակում գտնվել: Աֆրիկա մայրցամաքում ԱԱ 2014 որակավորվելու համար «Արծիվները» ընտրական 5 խաղերում դեռևս պարտություն չեն կրել և վստահ կերպով շարունակում են իրենց ճանապարհը դեպի ԱԱ 2014: Նիգերիացիների համար մրցաշարում հաջողություն կարելի կլինի համարել խմբային փուլը հաղթահարելը, որն այդքան էլ անհավանական չի թվում, եթե հաշվի առնենք ուրուգվայցիների վատ մարզավիճակը: Ջոն Օբի Միկելը հավաքականի ընդգծված աստղն է, հավաքականի կազմում արժե առանձնացնել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի 20-ամյա կիսապաշտպան Ահմեդ Մուսային:

Ուրուգվայ

Կազմը: Դարպասապահներ: 1. Մուսլերա 12. Խուան Կաստիլյո 23. Մարտին Սիլվա Պաշտպաններ: 2. Դիեգո Լուգանո 3. Դիեգո Գոդին 4. Սեբաստյան Կոատես 13. Մատիաս Ագիրեգարայ 16. Մաքսի Պերեյրա 19. Անդրես Սկոտտի 22. Մարտին Կասերես  Կիսապաշտպաններ: 5. Վալտեր Գարգանո 6. Ալվարո Պերեյրա 7. Քրիստիան Ռոդրիգես 8. Սեբաստյան Էգուրեն 14. Լոդեյրո 15. Դիեգո Պերես 17. Արեվալո Ռիոս 18. Գաստոն Ռամիրես 20. Ալվարո Գոնսալես Հարձակվողներ: 9. Լուիս Սուարես 10. Դիեգո Ֆորլան 11. Աբել Հերնանդես 21. Էդիսոն Կավանի

Գլխավոր մարզիչ՝ Օսկար Տաբարես

Աշխարհի վերջին առաջնության բրոնզե մեդալակիրները և Կոպա Ամերկա 2011-ի հաղթողները շարունակում են խաղային ճգնաժամ ապրել: 2010-ի և 2011-ի ամռանը առանձնահատուկ ֆուտբոլ ցուցադրող Տաբարեսի հավաքականին Հարավային Ամերիկայում իրենց խաղամակարդակով այժմ շրջանցում են թե՛ կոլոմբիացիները, թե՛ էկվադորցիները: Սերնդափոխության անհրաժեշտության մասին խոսակցությունները տեղին են նաև Ուրուգվայի հավաքականի դեպքում, որտեղ գլխավոր խնդիրը Դիեգո Ֆորլանի նման առաջատար գտնելն է: Խմբից դուրս մնալը կհամարվի ձախողում, և շատերի կողմից վերջին տարիների նվաճումները կհամարվեն պատահական:  

Նախորդ հոդվածը‘Էդիկ Մինասյանի կարծիքով՝ իրեն վստահում են. «Ինչի՞ պետք է չվստահեին, կեղծո՞ւմ եմ ես, ի՞նչ եմ անում»’
Հաջորդ հոդվածը‘Նավալնին Մոսկվայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Նեմցովի և Կասյանովի կուսակցության կողմից’