‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համոզված է՝ Բաշար Ասադի ռեժիմի օրերը հաշվված են ‘

839

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը անկման եզրին է գտնվում:

«Ես գտնում եմ, որ Դամասկոսի վարչակարգը շուտով կփլուզվի: Կարծում եմ, որ դա ընդամենը ժամանակի հարց է», — ասել է կազմակերպության ղեկավարը Բրյուսելում:

Այսօր ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Կնուդ Բարտելսի հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը հավաստիացումներ է ստացել առ այն, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Սիրիայում ռազմական միջամտության չի դիմի:

Նախորդ հոդվածը‘Մեսին՝ կնոջ եւ նորածին երեխայի հետ առաջին անգամ հայտնվեց Բարսելոնայում. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի անձնագրեր է բաժանել’