‘ՆԱՏՕ-ն դեռևս որոշում չի կայացրել 2014 թ. հետո Աֆղանստանում իր քանակակազմի մասին’

1331

ՆԱՏՕ-ն առայժմ որոշում չի կայացրել Աֆղանստանում իր զինվորական քանակակազմի վերաբերյալ՝ 2014 թ. հետո, երբ երկրում անվտանգության ապահովումն ամբողջությամբ կանցնի անվտանգության աֆղանական ուժերին, չորեքշաբթի տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: «Մենք պլանավորման գործընթացի մեջ ենք: Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի ուսուցողական առաքելության ծավալների և քանակի մասին վերջնական որոշումը կկայացվի առաջիկա ամիսներին»,- ասել է նա ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստում: Ռասմուսենը ևս մեկ անգամ հաստատել է, որ 2014 թ. հետո ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ չի անցկացնի Աֆղանստանի տարածքում:

2013 թ. հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պլան է մշակել, որի համաձայն՝ 2014 թ. հետո Աֆղանստանում կմնան 3-ից 9 հազար ամերիկյան զինծառայողներ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ներկա պահին Աֆղանստանում ծառայություն են անցկացնում գրեթե 66 հազար ամերիկացի զինվորականներ, որոնք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քանակակազմի գլխավոր ուժն են, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Քանանեան. Րաֆֆին ախքացավ ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում տեղակայված զորամասերից մեկում նորից զինվոր է մահացել ‘