‘ՆԱՏՕ-ում Սեբիայի դեսպանը ինքնասպանություն է գործել օդանավակայանում’

1176

Բրյուսելի օդանավակայանում ինքնասպանություն է գործել ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչ Բրանիսլավ Միլինկովիչը, հայտնում է lenta.ru-ն: 52-ամյա դիվանագետը ցած է նետվել Բրյուսելի օդանավակայանի բազմահարկ ավտոկայանատեղիի հարթակից և տեղում մահացել է, հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով սերբական կառավարության հայտարարությանը:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Սերբական ԱԳՆ-ի անանուն ներկայացուցչի խոսքերով՝ Միլինկովիչը, սերբական պատվիրակության այլ անդամների հետ միասին, սպսելիս է եղել նախարարության ներկայացուցիչների ժամանմանը, որոնք պետք է բանակցություններ վարեին ՆԱՏՕ-ի հետ: Բոլորի համար անակնկալ է եղել, երբ ՆԱՏՕ-ում Սերբիայի դեսպանը ցած է նետվել 8-10 մետր բարձրությունից:

Բրյուսելում անցկացվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործոց նախարարների երկօրյա հանդիպում: Սերբիան դաշինքի անդամ չէ, սակայն այնտեղ մշտական ներկայացուցչություն ունի: Միլինկովիչը նախկինում եղել է Սերբիայի դեսպանն Ավստրիայում, իսկ դրանից առաջ զբաղվել է լրագրությամբ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը, ամենայն հավանականությամբ, վաղը կդիմի ՍԴ’
Հաջորդ հոդվածը‘«Սասնա ծռեր» էպոսը ճանաչվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն’