‘«Նարեկ Սարգսյանի» կոմիտեն ստեղծվել է, բայց դեռ գործառույթները հստակ չեն ‘

921

Կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը այսօր Շինարարի օրվան նվիրված միջոցառման ժամանակ նորաստեղծ կառույցի գործառույթների մասին հարցին ի պատասխան ասել է, թե  «Կառավարության մեջ տարբեր գերատեսչությունների մոտ տարբեր տարաձայնություններ կարող են լինել: Կոմիտեն կարող է լիարժեք համակարգել և իր մասնագիտական խորհուրդներով կարողանա այդ առումով ևս օգտակար լինել»: 
Փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: «Քաղաքները չունեն քաղաքաշինական կանոնադրություններ, և այդ խնդիրը նույնպես պետք է լուծվի», — հավելել է երկար տարիներ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Նարեկ Սարգսյանը:
Կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեն ստեղծվել է անցած ամիս՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Իսկ երեկ, Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ նորաստեղծ կոմիտեն նախագահ է նշանակվել Նարեկ Սարգսյանը:
Այդուհանդերձ, առայժմ հստակ չէ, թե կոնկրետ ինչ լիազորություններ է ունենալու և ինչ գործառույթներ է իրականացնելու նորաստեղծ կոմիտեն:  

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Օստապ Գենդեր’
Հաջորդ հոդվածը‘Խուզարկություն Բերձորի արվեստի դպրոցում’