Նեբենզյա․ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի խորտակումը ռազմական հանցագործություն է

214

Կիևյան իշխանությունների կողմից Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի խորտակումը կարող է դասակարգվել որպես ռազմական հանցագործություն։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Կիևի կողմից կանխամտածված դիվերսիան կրիտիկական ենթակառույցի օբյեկտի դեմ չափազանց վտանգավոր է և, ըստ էության, կարող է դասվել ռազմական հանցագործությունների կամ ահաբեկչական գործողությունների շարքին,- ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարել է Նեբենզյան։- Վտանգավոր ուժեր պարունակող օբյեկտների վրա գրոհները ուղղակիորեն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով, ընդ որում՝ ամբարտակները հատուկ նշվում են 1977 թ․ Ժնևի կոնվենցիաների առաջին լրացուցիչ արձանագրության 56 հոդվածում»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԽերսոնի մարզում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Կախովկայի ՀԷԿ-ի աղետը պետք է միջազգային հետաքննության առարկա դառնա