‘Նեդվեդ. «Յուվենտուս»-ից Պոգբայի հեռանալու մասին խոսակցությունները վաղաժամ են»’

1138

«Յուվենտուս»-ի տնօերն Պավել Նեդվեդը հերքել է այն տեղեկությունները, թե թուրինյան ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբան մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Ռեալ» կամ որևէ այլ ակումբ.

«Ես շարունակում եմ խոսակցություններ լսել այն մասին, որ Պոգբան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուս»-ից: Այդ խոսակցությունները վաղաժամ են, քանի որ նա դեռ գործող պայմանագիր ունի «Յուվենտուս»-ի հետ: Պոլը դեռ 21 տարեկան է և «Յուվենտուս»-ում ամեն ինչ կա, որպեսզի նա դառնա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ: Եթե նա ավելի ուշ խնդրի հեռանալ, մենք կքննարկենք դա».- Նեդվեդի խոսքերն է փոխանցում Avvenire-ն:

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանի և Սերգեյ Կարյակինի հանդիպումն ավարտվել է ոչ ոքի’
Հաջորդ հոդվածը‘ Կոստա. «Իբրահիմովիչն իսկական գազան է»’