‘Նեթանյահուի կինը սկանդալ է սարքել Կիև թռչող օդանավում’

1416

Իսրայելի վարչապետի տիկինը՝ Սառա Նեթանյահուն, սկանդալ է սարքել Կիև թռչող օդանավում, այն պատճառով, որ օդաչուն բարձրախոսով իրեն չի ողջունել, հաղորդել են տեղական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդել է «Дверузалем пост» պարբերականը, վարչապետի կինը տեղից վեր է կացել և «զայրացած պահանջել է, որ իրեն թույլ տան մտնել օդաչուի խցիկը, սակայն պահապանները նրան խանգարել են»։ Որոշ ժամանակ անց անձնակազմի հրամանատարը կրկին բարձրախոսով դիմել է ամուսնական զույգին և ողջունել Սառա Նեթանյահուին։

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ «թյուրիմացություն է տեղի ունեցել, որն անմիջապես  հարթվել է, և թռիչքն ընթացել է ծրագրվածի պես»։ ԶԼՄ-ների ներկայացրածը նրանք անվանել են «խեղաթյուրում»։

Բինիամին Նեթանյահուի այցն Ուկրաինա նախատեսված է օգոստոսի 18-20-ը՝ Իսրայելում ընտրություններից մոտավորապես մեկ ամիս առաջ, որոնց ընթացքում կառավարության ղեկավարը ձգտում է ստանալ նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացիների աջակցությունը։ Կիևում նա հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և հարգանքի տուրք է մատուցելու Հոլոքոստ զոհերի հիշատակին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Կադիրովը պատմել է իր վախերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը սխալմամբ վիրավորել է իր կողմնակցին’