‘Կադիրովը պատմել է իր վախերի մասին’

1388

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է իր  վախերի մասին։

«Ես վախենում եմ խիղճս, պատիվս, արժանապատվությունս կորցնելուց»,- ասել է նա On TV ալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ եթե ինքն ինչ-որ մեկից վախենար, ապա ժամանակին «չէր սկսի այն, ինչ սկսել էր իր հայրը»՝ Ահմատ-Հաջի Կադիրովը, և չէր շարունակի պայքարը միջազգային ահաբեկիչների դեմ։

Ավելի վաղ  Չեչնիայի առաջնորդը հայտարարել է, որ իր խոսքերը համացանցում աղճատում են «դավաճանները, շայթանները և կոճակային հերոսները»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Դանիայի վարչապետը բացառել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու տարբերակը’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուի կինը սկանդալ է սարքել Կիև թռչող օդանավում’