‘Հոսանքը թանկացրել են ուսումնադաստիարակչական նկատառումներով. «ՉԻ»’

1279

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Անդրադառնալով Էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե սա լավ դաս է շուկային, որ մենք դառնանք բանական-ռացիոնալ, մի քիչ էլ գերմանացիներին նմանվենք, մեր ամեն մի կոպեկը հաշվենք։

«ՉԻ» — Փաստորեն մեր հոսանքը թանկացրել են ուսումնադաստիարակչական նկատառումներով։ Նպատակն էլ միանգամայն ազնիվ է եղել՝ հայ ժողովրդից բանական արարածներ կերտել։ Թե չէ առաջ ինչի՞ նման էր, էլեկտրաէներգիայի համար վճարում էինք 25-30 դրամ և մեզ պահում պապուասների պես։ Իսկ հիմա արդեն կսովորենք մեր հետևից անջատել լույսը, արդուկը միացնել միայն այն ժամանակ, երբ պետք է և այլն։ Այնպես որ՝ ամեն ինչ ճիշտ է։

Բայց պրն Ադիբեկյանի մատնանշած ուսումնադաստիարակչական մեթոդը մի թերություն ունի։ Եթե արդյունքում «մի քիչ նմանվենք գերմանացիներին», պետականության հիմքերը կխարխլվեն։ Համենայնդեպս, գերմանացիներն այսպիսի իշխանություններ հաստատ չէին հանդուրժի։ Եվ հետո՝ գերմանացիներն ընտրությունները չեն կեղծում։ Այնպես որ, այս մեթոդը հազիվ թե դուր գա իշխանություններին։

Նախորդ հոդվածը‘Գերմանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը այլևս չի խաղա Մունդիալ 2014-ին’