Ներկայացում՝ անիմաստ երկխոսություններով. Ալիք Մեդիա

752

Դե, իսկ հետո սկսվում է գովասանքների շարքը, թե ինչ պուպուշ է կառավարությունը, ինչ աննախադեպ հաջողություններ ունի, անգամ Կատարում են դա ընդունում, եւ դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանի վարած իմաստուն քաղաքականության։

Նախագահի գովերգական ձոնի տուտը բռնում եւ նույն ոճով ինքնագովեստի է տրվում նաեւ վարչապետը, ապա հավելում. «Իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ այս հրապարակային հանդիպումներն էլ կարևոր են, որպեսզի նաև մեր ժողովուրդը տեսնի, որ իշխանության տարբեր թևերի միջև կա ինստիտուցիոնալ համագործակցություն, փոխգործակցություն: Մյուս կողմից էլ շատ կարևոր է, որ իշխանության փոխգործակցության այդ մեխանիզմներն էֆեկտիվ կերպով գործեն»:

Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը՝ «որպեսզի մեր ժողովուրդը տեսնի…»։ Այսինքն՝ ցուցադրականություն, ցուցանակային ժողովրդավարություն։ Իսկ որ իրենց ասած «հրապարակային քննարկման» ժամանակ ժողովրդին հետաքրքրող որեւէ բան չհնչեց, այլ միայն հնչեցին փոխադարձ գովեստներ, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւայի, Կատարի էմիրի տված խոստումների մասին նախագահի խրոխտ զեկույցներ, էդ ոչինչ, ժողովուրդը մի կերպ կմարսի (եթե իհարկե հավես անի լսի կամ կարդա)։

Ու կմարսի նաեւ այսպիսի խոսքերը. «…Ուրախ եմ արձանագրել, որ մեր հանդիպումներում, ըստ էության, մի այսպիսի թրենդ է ձևավորվել՝ մենք առայժմ որքան հանդիպել ենք՝ արձանագրել ենք մեր երկրում բավականին լավ տնտեսական ցուցանիշները»։

Էսպես ջան են ասում ու ջան լսում էս անիմաստ թատրոնում՝ կարծելով, թե իրենց անբովանդակ «ջանգյուլումը» խիստ հետաքրքիր է հանրությանը։

Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական հոդվածը կարդալ «Ալիք Մեդիա»-ում

Նախորդ հոդվածըGoal. Եվրոպայի լավագույն մարզիչները 2022/23 մրցաշրջանում
Հաջորդ հոդվածը«Ռեալը» հրաժեշտ տվեց Մարկո Ասենսիոյին