«Ռեալը» հրաժեշտ տվեց Մարկո Ասենսիոյին

214

Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հեռանալու մասին։ Նրա պայմանագիրը չի երկարաձգվի եւ կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Ասենսիոն իսպանական «Մալյորկայի» սան է, Արքայական թիմում հանդես էր գալիս 2016 թվականից՝ նվաճելով 17 տիտղոս, այդ թվում Իսպանիայի 3 չեմպիոնական տիտղոս, Չեմպիոնների լիգայի 3 գավաթ։

«Ռեալում» Ասենսիոն անցկացրել է 285 հանդիպում, խփել 61 գոլ։

Նախորդ հոդվածըՆերկայացում՝ անիմաստ երկխոսություններով. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն հայտարարեց Մեսսիի հեռանալու մասին