‘Ներսիկ Նազարյանի որդին երկու ոստիկան թիկնապահ ունի. Մամուլ’

1206

«Ֆինանսական բուրգի» գործով ցուցմունք տված Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, նշել է, որ ՀՀ ոստիկանության հետ ունի համապատասխան պայմանագիր իրեն թիկնապահ տրամադրելու համար։

Նա նշել է, թե իրեն կցված էին ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դավիթ Շահվերդյանը և Նելսոն Հակոբյանը։ «Նրանք ինձ հետ են լինում երեկոյան ժամերին և բանկային գործարքների ժամանակ։ Նրանք ինձ հետ մեքենայով շրջում են, նշեմ նաև, որ եթե որևէ տեղ ենք գնում, ապա նրանք մեքենայից դուրս չեն գալիս և սպասում են մեքենայի մեջ»,-իր ցուցմունքում նշել է Արմեն Նազարյանը։

Երեկ նշվածի վերաբերյալ «ՀԺ»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն, թե ինչի՞ց ելնելով է ոստիկանությունը Արմեն Նազարյանին թիկնապահ տրամադրել, երբվանի՞ց է տրամադրվել այդ ծառայությունը և ի՞նչ պայմաններով։ Ներսես Նազարյանին աշխատանքից հեռացնելուց հետո արդյո՞ք ոստիկանությունը շարունակել է Արմեն Նազարյանին նման ծառայություն մատուցել ։

Նախորդ հոդվածը‘ Գազի մասին հինգ հոգով յոթ երգ են երգում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Երբ ՀՀԿ-ականներն էլ չեն կուտակում. Մամուլ’