‘Ներքին զորքերի դիվիզիային վերադարձվել է Ձերժինսկու անունը’

1162

Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի դիվիզիան, որ սովետական ժամանակներում կրում էր Ֆելիքս Ձերժինսկու անունը, կրկին անվանակոչվել է ՉԿ-ի հիմնադրի անունով:

Գերատեսչության մամլո ծառայությունը հաղորդում է, որ վերանվանակոչումը տեղի է ունեցել օպերատիվ միավորման վետերանների խնդրանքով:

ԽՍՀՄ ՆԳՆ Լենինի և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանակիր Կարմիր դրոշի առանձին մոտոհրաձգային հատուկ նշանակության ստորաբաժանումը Ձերժինսկու անունն է կրել 1924 թվականից մինչև 1994 թ.:

ՆԳՆ նոր կարգադրությամբ՝ զորամիավորմանը վերադարձվում է «երկաթե Ֆելիքսի» անունը՝ տարբեր ժամանակներում զինծառայողների ցուցաբերած «զանգվածային հերոսության և խիզախության, դիմացկունության և արիության» համար:

1994 թվականից միավորումը կոչվում էր  Հատուկ նշանակության առանձին մոտոհրաձգային դիվիզիա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խոդորկովսկին չի բացառել, որ կարող է պայքարի մեջ մտնել՝ ՌԴ նախագահի պաշտոնի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Մադուրո. Վենեսուելա են ժամանել մանրէաբանական պատերազմի փորձագետներ’