‘«Ներքնազգեստով մաքսանենգ կինը» արդարացվել է’

1126

Կինը, որը փորձել է ներքնազգեստի մեջ 20 հազար եվրո տեղափոխել՝ Սիրիայում կռվող բրիտանացու համար, արդարացվել է: Նրան մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչությանը ֆինանսավորելու հոդվածով:

Լոնդոնի 27-ամյա բնակչուհի Նավալ Մասադը այս տարվա հունվարի 16-ին բերման է ենթարկվել Հիթրոու օդանավակայանում՝ Ստամբուլ մեկնող օդանավ նստելու պահին: Մասադի փոխարեն մեղավոր է ճանաչվել նրա ընկերուհին՝ 27-ամյա Ամալ Էլ-Վանաբին, որը համոզել է ընկերուհուն տեղափոխել փողերը: Դատախազների խոսքով, Էլ-Վանաբիի ամուսինը ավելի վաղ անդամագրվել է Սիրիայի ապստամբ գրոհայիննների խմբերից մեկին:

 

Նախորդ հոդվածը‘Վթարի ենթարկված շվեյցարական գնացքից 200 ուղեւոր է տարհանվել’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան»՝ Գերմանիայի սուպերգավաթակիր. Մխիթարյանը գոլը նոր որակ հաղորդեց խաղին (տեսանյութ)’