‘Նիգերի իշխանությունները Լիբիային են հանձնել Քադաֆիի որդուն’

893

Լիբիայի տապալված ղեկավար Մուամար Քադաֆիի որդուն՝ Սաադիին, Նիգերն արտահանձնել է Լիբիային, և այժմ նա գտնվում է Տրիպոլիում, հաղորդվում է Լիբիայի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Սաադի Քադաֆին Լիբիայից փախել էր 2011 թ., ապստամբների կողմից հոր սպանույունից մեկ ամիս առաջ: Նա մեղադրվում է ցուցարարների սպանության և այլ հանցագործությունների համար, որ կատարել է Լիբիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում, երբ հոր զորքերում հրամանատարի պաշտոն էր զբաղեցնում:

 Նախկինում Նիգերի իշխանությունները հրաժարվում էին հանձնել Սաադիին՝ հիմնավորելով, թե նրան հայրենիքում մահապատիժ է սպասվում: 2012 թ. Ինտերպոլը կարգադրություն արձակեց, որը կազմակերպության բոլոր անդամ պետություններին պարտավորեցնում էր ձերբակալել Սաադիին:

Լիբիայի իշխանություններն արդեն իսկ դատում են Սաադիի ավագ եղբորը՝ Սաիֆ Իսլամ Քադաֆիին, որը երկար ժամանակ համարվում էր Մուամար Քադաֆիի հավանական ժառանգորդը Լիբիայի առաջնորդի պաշտոնում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանի ելույթը իսկական խուճապ է առաջացրել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ փոխնախագահը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգի անցմանը’