‘Տեր-Պետրոսյանի ելույթը իսկական խուճապ է առաջացրել’

2687

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի քննադատության համար հայտարարված զորահավաքը նոր հերոսներ չծնեց: Մյուս կողմից՝ բացահայտեց, որ Բ-26-ի ռեսուրսը գործում է ուժերի առավելագույն լարումով` առանց նոր համալրման հեռանկարի: Պարզ ասած` Լ. Տեր-Պետրոսյանի ելույթն իսկական խուճապ է առաջացրել, իշխանությունը փորձում է դրան հակազդել գեբելսյան քարոզչամեքենայի գերլարված աշխատանքով: Վերջինս, սակայն, չունի անհրաժեշտ գաղափարական հիմնավորումները և, հետևաբար, էֆեկտիվ չի գործում: Նման պայմաններում` գաղափարի և նոր մարդկային ռեսուրսի դեֆիցիտը լրացվում է հին կադրերի անողոք, ինչ-որ տեղ՝ անմարդկային ու անխնա շահագործմամբ:

Եթե ոմանց, այդ թվում՝ որոշ նախկին կոնգրեսականների դեպքում  այլևս չկա դեմքի և արժանապատվության կորստի գաղափարը, քանի որ այն մոտակա չենջում արդեն իսկ փոխանակված է, ապա այլոց դեպքում ակնհայտ նկատվում են ուժեղ ճնշումները գեբելսյան քարոզչամեքենայի ղեկավարի կողմից: Այնպիսի ճնշում, որի դեպքում նրանք, ովքեր սովորաբար փորձում էին պահպանել իրենց դեմքը, այս անգամ տեղի տվեցին:

Նման օրինակներից է մի օրաթերթերից մեկի երաժշտագետ խմբագիրը: Մարդ, ով աշխատում է Ս. Սարգսյանի փեսային պատկանող առնվազն երկու հեռուստաընկերությունում և մեկ լրատվական կայքում, երկար ժամանակ փորձում էր իր թերթում ֆորմալ պահպանել որոշ նորմեր, բայց այս անգամ տեղի տվեց:

Ակնհայտ է, որ ՀԱԿ-ի խիստ մարդաշատ հանրահավաքը ոչ թե խուճապ, այլ ուղղակի ցնցումներ է առաջրել իշխանական բուրգում:

Այս ամենը մեզ համար կարևոր են ընդամենը մեկ հանգամանքի պատճառով կամ, գուցե, շնորհիվ: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունը շատ թույլ է, հասարակությունը՝ գերլարված, տնտեսությունը՝ կոլապսի մեջ: Այս պայմաններում նրանց միակ զենքը սուտն է, կեղծիքը ու արդեն հոգնած, մի կերպ քարշ եկող քարոզչամեքենան:

Արթուր Բարսեղյան 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը սահմանեց երեխայի ծննդյան համար միանվագ նպաստի չափը’
Հաջորդ հոդվածը‘Նիգերի իշխանությունները Լիբիային են հանձնել Քադաֆիի որդուն’