‘Նիդեռլանդներ. Մեծամասնությունը դեմ է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրին’

1395

Նիդեռլանդներում կայացել է հանրաքվե՝ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի վերաբերյալ: Հանրաքվեի մասնակցությունը, նախնական տվյալներով, 32 %-ից ավելի է եղել: Քվեարկածների երկու երրորդը դեմ է արտահայտվել ասոցացմանը:

Պաշտոնական տվյալները կհայտարարվեն ապրիլի 10-ին, սակայն հոլանդացի քաղաքական գործիչներն արդեն ասում են, որ դրանք անտեսել հնարավոր չի լինի: «Վավերացումը հնարավոր չէ իրականացնել այնպես, ինչպես ենթադրվում էր նախկինում, ուստի մենք պետք է քայլ առ քայլ մոտենանք դրան: Այժմ բանակցություններ են սպասվում կառավարության, խորհրդարանի, մեր եվրոպացի գործընկերների, նաև Ուկրաինայի հետ՝ հասկանալու համար, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս որոշումը»:

Ծայրահեղ աջակողմյան Ազատության կուսակցության ղեկավար Գերտ Վիլդերսի խոսքով՝ «Ըստ էության՝ հոլանդացիները ՈՉ ասացին եվրոպական վերնախավին և Ուկրաինայի հետ համաձայնագրին: Դա ԵՄ-ի վերջի սկիզբն է»:

Նիդեռլանդները Եվրամիության միակ երկիրն է, որտեղ  համաձայնագրի վավերացման հարցը հանրաքվեի է դրվել: Քվեարկությունը խորհրդատվական բնույթ ունի, և դրա արդյունքները պարտադիր ուժ չունեն կառավարության համար, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Պուտինը Ազգային գվարդիա ստեղծելու հրամանագիր է ստորագրել’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն՝ օֆշորների մասին. «Ես դա գաղտնի չեմ արել»’