‘Նիկոյանը հուշում է` «կուտակայինից» ազատվելու համար հրաժարվեք ՀՀ քաղաքացիությունից’

1250

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը չի տեսնում ոչ մի դրամատիզմ նրանում, որ մարդիկ 30-40 տարի չեն կարողանալու ոչ մի կերպ հանել բարեկեցիկ ծերության համար պարտադիր կուտակված փողերը: 

«Ազատություն» ռդաիոկայանը փոխանցում է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոյանն ընդունել է, որ այսօր մարդկանց սոցիալական վիճակը վատթարանում է: Այդուհանդերձ, լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ մարդուն թույլ չեն տալիս ազատ տնօրինել իր գումարները,  Նիկոյանը արձագանքել է․ — «Կա՛, նման մոտեցումն էլ կա: Եթե նա քաղաքացիությունը փոխում է, նա անմիջապես ստանում է իր ողջ կուտակված գումարը: Երկրորդը, ենթադրենք նա կորցնում է իր աշխատունակությունը, նա կարող է այդ գումարը ստանալ: Աստված ոչ անի՝ նրա մահի պարագայում, նոր համակարգում ժառանգելու իրավունքը կա»:

Եվ, ի վերջո, ըստ Հանրապետական պատգամավորի, իշխանությունները չեն գնացել այս ոչ պոպուլյար քայլին, որ այսօրվա խնդիր լուծեն: Ավելին, ըստ նրա՝ պետությունը այս գումարն օգտագործելու այլ հնարավորություն չունի: Մինչդեռ, Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ ասել էր, թե այս «գումարները կներդրվեն երկրում, կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, գումարները կծախսվեն երկրում՝ տնտեսությունը զարգացնելու համար»:

Ավելին` «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Նախորդ հոդվածը‘Ֆլեշ-մոբ Հյուսիսայի պողոտայում` ընդդեմ կանանց նկատմամբ բռնության’
Հաջորդ հոդվածը‘Ծառուկյանի ճշմարտության պահը’