Նիքի Հեյլին խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում ներում շնորհել Թրամփին

163

ԱՄՆ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու հավակնորդ Նիքի Հեյլին հայտարարել է, որ հանուն երկրի միասնության՝ ներում կշնորհի ամերիկյան նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին, եթե 2024 թ․ նոյեմբերին հաղթի ընտրություններում։

«Ինձ թվում է՝ ամենաքիչը, որ մեզ պետք է, 80-ամյա նախագահն է (Թրամփը 77 տարեկան է), որը նստած է բանտում։ Դա ավելի կպառակտի մեր երկիրը։ Խոսքն այն մասին չէ՝ մեղավոր է նա, թե ոչ, խոսքն այն մասին է, թե մենք ինչպես միավորենք երկիրը։ Եվ ես մտադիր եմ այնպես անել, որ այդ պառակտումը, այդ ամբողջ քաոսը վերանա։ Կարծում եմ, որ նրան ներում շնորհելը կնպաստի դրան։ Կարծում եմ՝ դա կառողջացնի երկիրը»,- ասել է Հեյլին Նյու Հեմփշիր նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։

Մեղադրանքներ առաջադրելը և նույնիսկ մեղավոր ճանաչելն ու կալանավորումը Թրամփին չեն խանգարում մասնակցել 2024 թ․ նախագահական ընտրություններին։ ԱՄՆ սահմանադրությունն այդ առթիվ պահանջներ չի դնում։ Սակայն ԱՄՆ պատմության մեջ չի եղել նման նախադեպ, որ պետական բարձր պաշտոնում ընտրվի մեղադրվող կամ դատապարտված նախագահը։

Նախորդ հոդվածըՊաղեստինի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի պաշտոնատար անձանց՝ պաղեստինցիներին սպանելու կոչերը
Հաջորդ հոդվածըՎրաստանում ակնկալում են, որ Զելենսկին և Սանդուն ներողություն կխնդրեն